Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (մուլտֆիլմ, 1973)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1973 |
«Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (ռուս.՝ «Сказка о попе и о работнике его Балде»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ և երաժշտական ներկայացում Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթի (1830) մոտիվներով։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին։
Մուլտֆիլմի բոլոր հերոսների խոսքերը հեքիաթից հատվածներ են, որ Անատոլի Բիկանովի երաժշտությամբ կատարում է Օլեգ Անոֆրիևը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է ժլատ տերտերի մասին, որը որոշում է խնայել իր միջոցները և աշխատանքի է վերցնում Բալդիին ճակատին տարեկան երեք կտտոց տալու դիմաց։ Բալդին աշխատում է ջանասիրությամբ, մոտենում է վճարելու ժամանակը, և տերտերն սկսում է սվելի ու ավելի վախենալ։ Մի անգամ՝ գիշերային մղձավանջից հետո, կինը նրան առաջարկում է միջոց, թե ինչպես կարելի է ազատվել այդ աղետից։ Տերտերն իր ծառային ուղարկում է ծովի մոտ՝ սատանաներից ուզելու իր ապառիկը։ Բայց Բալդին չի շփոթվում, խորամանկությամբ հաղթում է սատանաներին, տերտերին տալիս իր ուղածը և պահանջում իր վարձը։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ – Իրինա Կրյակովա, Ինեսա Կովալևսկայա
- Ռեժիսոր – Ինեսա Կովալևսկայա
- Բեմադրող նկարիչ – Բորիս Ակուլինիչև
- Կոմպոզիտոր – Անատոլի Բիկանով
- Հնչյունային օպերատորներ – Ն. Դանիլին, Վլադիմիր Կուտուզով
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Մոնտաժող – Իզաբելա Գերասիմովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Օլեգ Սաֆրոնով, Օլեգ Կոմարով, Վիտալի Բոբրով, Ալեքսանդր Գորլենկո, Վիկտոր Լիխաչյով, Վիոլետա Կոլեսնիկովա, Նիկոլայ Ֆեոդորով
- Նկարիչ-դեկորատորներ – Իրինա Տրոյանովա, Ելենա Տանենբերգ
- Օգնականներ – Ս. Սկրեբնևա, Զոյա Կրեդուշինսկայա
- Խմբագիր – Արկադի Սնեսարև
- Ֆիլմի տնօրեն – Ֆեոդոր Իվանով
- Երգերի կատարող – Օլեգ Անոֆրիև
Տարբերություններ բնօրինակից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմում Բալդին պարանները չի գցում ծովը, ինչպես հեքիաթում է, այլ նվագում է բալալայկա՝ սատանաներին խանգարելով նվագել ջազային պարային երաժշտություն, ինչը ժամանակակից տարր է։
- Մուլտֆիլմում բաց է թողնված այն էպիզոդը, երբ Բալդին սպառնում է փայտը նետել ամպի վրա։ Նապաստակների՝ ստանայի ճուտի դեմ տարած հաղթանակից հետո նա անսպասելիորեն սկսվում է նրա ուժի փորձությունը ձիու օգնությամբ։ Սատանի ճուտը պարտվում է ու լաց լինում՝ գնալով պարկի հետևից։
- Հեքիաթում առաջին կտտոցից հետո տերտերը թռչում է մինչև առաստաղ, երկրորդից հետո կորցնում է խոսելու ունակությունը, իսկ մուլտֆիլմում հակառակն է։ Մուլտֆիլմում երրորդ կտտոցից հետո տերտերը թռչում է երկինք, որտեղից ընկնում է միայն նրա կոշիկը, իսկ հեքիաթուն նա խելագարվում է, բայց մնում կենդանի։
Բացակայում է հեքիաթում, բայց կա մուլտֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմում ավելացվել է նոր օրիգինալ կերպար՝ բրդոտ արջը, որն ամբողջ ընթացքում ուղեկցում է Բալդիին ու օգնում նրան իր բոլոր գործերում։ Նա պարում է բալալայկայի նվագի ներքո, ձայնակցում Բալդիին, քնում նրա հետ ծղոտի կույտի վրա, նրա հետ հնձում դաշտը, օգնում ավլել փողոցը և նույնիսկ տանում է տերտերին սատանաների տված հարկի պարկը։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային «Мелодия» ձայնագրության ընկերությունը թողարկել է մուլտֆիլմի աուդիոտարբերակը մյուզիքլի տեսքով գրամոֆոնի սկավառակով։
- 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարվել է տեսաերիզով «Крупный план» կինոմիության կողմից։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS Studio PRO Video տարբերակով Ալեքսանդր Պուշկինի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի հավաքածուում՝ «Տասներկու ամիս (1956)», «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի «Союз» ստուդիայի կողմից։
- 2005 թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» կինովիդեոմիության կողմից «Ա. Պուշկինի հեքիաթները» հավաքածուի կազմում։ Սկավառակի ձայնագրության ժամանակ կատարվել է պատկերի ու ձայնի լիակատար վերականգնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Описание фильма: Сказка о попе и о работнике его Балде» (ռուսերեն). киновидеообъединение «Крупный план». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
Ссылки
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1973)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|